Submitted by A.Gevorgyan on
jjd

Ռազմավարական գործընկերությունը հասել է էլ ավելի բարձր մակարդակի. Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան

«Մենք ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանին հերթական մարդասիրական օգնության համար»,- այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին։

Մարդասիրական օգնությունը ներառել է 20 տոննա վառելիք: «Սա նախատեսված է փրկարարական աշխատանքներում օգտագործվող սարքավորումների և նավերի համար։ Կարելի է ասել, որ մեր ռազմավարական գործընկերությունը հասել է էլ ավելի բարձր մակարդակի»,- նշել է նա:

Մարդասիրական օգնությունն ուղարկվել է Իլհամ Ալիևի հրամանով՝ հաշվի առնելով Ուկրաինայի ստացած խնդրանքը։ Վլադիսլավ Կանևսկին ընդգծել է բարեկամ Ադրբեջանի աջակցության մասին։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը և Ուկրաինան մշտապես աջակցում են միմյանց, և երկու երկրների միջև առկա ակտիվ փոխգործակցությունը նորություն չէ: Կարող ենք նշել նաև, որ այս մարդասիրական օգնությունների անվան ներքո Ադրբեջանը քողարկված ռազմական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային:

 

Add new comment