Submitted by detq-admin on
DETQ

Բլինքենը հայտնել է, որ ԱՄՆ-ն կողմնակից է Իրանի հետ տարաձայնությունների հաղթահարմանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմնակից է Իրանի հետ տարաձայնությունների հաղթահարմանը։ Ըստ «Դետք»-ի՝ ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Բլինքենն ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Բլինքենը շեշտել է՝ ԱՄՆ-ն կարծում է, որ «Իրանի ապակայունացնող ազդեցության» դեմ պայքարի ամենաճիշտ ճանապարհը դիվանագիտական ​​կարգավորումն է։

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ, որ դիվանագիտությունը, որը լրացվում է տնտեսական ճնշմամբ, զսպվածությամբ և պաշտպանական ոլորտում ուժեղ համագործակցությամբ, այս վտանգավոր գործողությունները զսպելու լավագույն միջոցն է։ Մենք աջակցում ենք Սաուդյան Արաբիայի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների դեէսկալացիային ու կայունացմանը»,- ասել է նա։

Նշվում է, որ հունիսի 7-ին ԱՄՆ պետքարտուղարը և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների արտաքին քաղաքական ​​գերատեսչությունների ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել Միջուկային զենքի չտարածման պայմանագրին՝ Իրանին կոչ անելով լիովին համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ։

#Դետքի_հետագծով

Չնայած Իրանի հետ առկա որոշակի լարվածությանը՝ ամերիկյան կողմն ամեն կերպ փորձում է այն պահել վերահսկելիության սահմաններում, քանի որ չի ցանկանում առճակատում թույլ տալ։ Այս համատեքստում Վաշինգտոնը փորձում է ստանալ նաև Պարսից ծոցի տարածաշրջանի մյուս երկրների աջակցությունը, որպեսզի հնարավորինս հակակշռի տարածաշրջանում Թեհրանի ունեցած ազդեցությունը։

 

Add new comment