Նորվեգիան ավարտել է 32 «F-16» կործանիչների վաճառքը ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիային
Նորվեգիան, ստանալով ԱՄՆ իշխանությունների հավանությունը, հայտարարել է, որ ավարտել է 32 «F-16» կործանիչների վաճառքը ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիային։
Նոյեմբերին Ռումինիան պայմանագիր էր կնքել Նորվեգիայի հետ՝ մոտ 418 միլիոն դոլարով օգտագործված «F-16»-եր գնելու համար։
Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամն ասել է, որ վաճառքը կծառայի որպես զսպող միջոց և կամրապնդի դաշնակից երկրի պաշտպանությունը։
Ռումինիան վերջերս արդիականացնում է իր օդուժը, որը բաղկացած է նախկին խորհրդային «ՄիԳ-21» ռազմական ինքնաթիռներից։
Նորվեգիան, որն իր «F-16»-երը վաճառում է Ռումինիային, նույնպես զարգացնում է սեփական օդային ուժերը։ Օսլոն նախատեսում է ԱՄՆ-ից գնել մինչև 52 «F-35» ինքնաթիռ։
Add new comment