Հայկական և ադրբեջանական ԱԻՆ ջոկատները Վրաստանում համատեղ վարժանքների են մասնակցում
Վրաստանում մեկնարկել են հրշեջների և փրկարարների լայնածավալ միջազգային վարժանքներ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի ստորաբաժանումների մասնակցությամբ:
Ազատության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Վարժանքները կտևեն մինչև հունիսի 16-ը: Դրանք կազմակերպվել են Եվրոպական միության փորձագիտական և տեխնիկական աջակցությամբ:
Վարժանքների նպատակն է մշակել անտառային հրդեհների դեմ պայքարի արդյունավետ մեթոդներ և համակարգել պատկան ծառայությունների համատեղ գործողությունները բնական խոշոր արհավիրքների պայմաններում:
Վրաստանում մեկնարկած վարժանքներին մասնակցում է ոչ միայն ավտոմոբիլային տեխնիկան, այլև ավիացիան:
Add new comment