Չինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին Իրանի պատճառով սահմանված պատժամիջոցների առնչությամբ
Չինաստանի իշխանությունները վճռական բողոք են հայտնել այն պատժամիջոցների առթիվ, որոնք վերջերս Միացյալ Նահանգներն Իրանի պատճառով սահմանել է ՉԺՀ-ի որոշ ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին ասվում է Չինաստանի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Իրանի հետ փոխգործակցության պատճառով Միացյալ Նահանգները Չինաստանի առանձին ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց ներառել է, այսպես կոչված, հատուկ ցուցակում՝ նրանց դեմ կիրառելով պատժամիջոցներ։ Չինաստանը վճռական բողոք է հայտնում այդ առիթով»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, Վաշինգտոնը «իրավականորեն արդարացված հիմքեր չունի» հիշյալ սահմանափակումների համար։
«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի անխոհեմորեն ճնշում գործադրել: Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, մենք վճռականորեն կպաշտպանենք Չինաստանի ձեռնարկությունների և անհատների օրինական շահերը»,- եզրափակել է առևտրատնտեսական գերատեսչությունը:
Add new comment