Թուրքիան երրորդ դիվանագիտական առաքելությունն է բացել Չինաստանում
Թուրքիան երեքշաբթի պաշտոնապես հյուպատոսություն է բացել Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգի Չենդու քաղաքում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ սա Թուրքիայի արդեն երրորդ դիվանագիտական առաքելությունն է Չինաստանում. պետությունն ունի նաև դեսպանություն Պեկինում և հյուպատոսություն Շանհայում:
Բացման արարողության ընթացքում ՉԺՀ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ու Սին վստահություն է հայտնել, որ գլխավոր հյուպատոսությունը նոր կամուրջ կդառնա Չինաստանի և Թուրքիայի միջև բարեկամական փոխանակումների և փոխշահավետ համագործակցության համար:
Add new comment