Submitted by H.Aslanyan on
tarhanum

«Գմբեթ 2» ծրագրի պատասխանատուն շարունակում է տարհանել Երասխի գործարանի աշխատակիցներին

ՈՄԱ-ի «Գմբեթ 2» ծրագրի Արարատի մարզի պատասխանատու Վան Խաչատրյանը կազմակերպել է Երասխի գործարանից աշխատակիցների անվտանգ տարհանման աշխատանքները: Այս պահին տարհանման աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինուժն այսօր՝ ժամը 11:45-ի սահմաններում, կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղագործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է օտարերկրյա երկու քաղաքացի:

Մեզ հետ զրույցում Վան Խաչատրյանը նշեց, որ ինքը հստակ ներկայացրել է ծրագիր, թե ինչպես անվտանգ տարհանել քաղաքացիներին:

Add new comment