Submitted by H.Andreasyan on
Ադրբեջանի նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը ագրեսիվ գործողությունների միտում ունի. ՊՆ նախարար

Ադրբեջանի նպատակն է ցույց տալ, որ Հայաստանն ագրեսիվ գործողությունների միտում ունի. Պնախարար

Ադրբեջանը, վերջին 1 շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկություն տարածելով, հենք է ստեղծում, որպեսզի կարողանա իր իսկ գործած սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ: Այս մասին հունիսի 14-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում՝ անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանական կողմի հաճախակի դարձած կրակոցների պատճառներին:

«Պաշտպանության նախարարությունը մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, ներկայացնում է մեր հանրությանը: Այս ամենի պատճառն ադրբեջանական կողմի նպատակներն են՝ ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի: Նման բան չկա. հայկական կողմը մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան բանակցությունների սեղանի շուրջը շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը` նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»,- ասել է նախարարը:

Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։

Add new comment