Submitted by D.Guyumjyan on
DETQ

Տարածաշրջանային անվտանգությունը կախված է տարածաշրջանի բոլոր երկրներից. Իրանի ԱԳ փոխնախարար

Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին հայտարարել է՝ տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը կախված են տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցությունից՝ հանուն զարգացման և առաջընթացի։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է, որ իրանցի պաշտոնյան այս մասին ասել է Աբու Դաբիում ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Մուհամեդ Գարգաշի և պետնախարար Խալիֆա Շահին Ալմարարի հետ հանդիպման ժամանակ։

Ալի Բաղերի Կանին շեշտել է, որ Իրանը որևէ սահմանափակում չունի հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման հարցում։ Նա Թեհրանի և Աբու Դաբիի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորագույն գործոն է համարել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև շարունակական քաղաքական խորհրդակցությունները։

«Բարեկամության և եղբայրության կամուրջը, որը ստեղծվել է Պարսից ծոցի հարավում և հյուսիսում գտնվող երկրների քաղաքական կամքի միջոցով, ստեղծել է կայունության հստակ տեսլականով և տարածաշրջանի բնակչության զարգացման համար»,- ասել է նա:

Իրանցի դիվանագետը հավելել է, որ երկու երկրների միջև փոխադարձ քաղաքական վստահության ամրապնդումը նոր դարաշրջանում Իրանի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կայունության բանալին է։

#Դետքի_հետագծով

ԱՄԷ-ն նվազագույնի էր հասցրել Իրանում դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև լարվածության ֆոնին։ Այս տարվա մարտին Չինաստանի միջնորդությամբ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո ԱՄԷ-ի և Իրանի հարաբերություններում նույնպես դրական տեղաշարժ է նկատվում, իրանական կողմն էլ իր հերթին ձգտում է կարգավորել հարաբերությունները տարածաշրջանային կարևոր երկրների հետ։

Add new comment