Ադրբեջանական զորամասերում կատարվել են հրաձգության գործնական վարժություններ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի հաստատած 2023 թվականի նախապատրաստական պլանի համաձայն՝ N զորամասի պահեստազորի մի խումբ զինծառայողներ մարտական հմտությունները կատարելագործելու նպատակով շարունակում են ուսումնամարզական հավաք անցկացնել։ Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Ըստ APA-ի՝ ադրբեջանցի զինվորականները գործնական հրաձգության վարժություններ են կատարել թեթև զենքերով։ Մինչ կրակոցն անձնակազմին հաղորդվել են զինատեսակների մարտավարական և տեխնիկական բնութագրերը, անվտանգության կանոնները, կիրառվել է կրակային դիրք գրավելու և զենքը մարտական ռեժիմի բերելու կանոնակարգը։ Զինվորականներն ավարտել են ուսումնական հրապարակում պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման և ոչնչացման խնդիրը։
Add new comment