Submitted by A.Gevorgyan on
hdysuja

Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը կխորանա բոլոր ոլորտներում. Էրդողան

«Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դիրք են զբաղեցնում արևելքի և արևմուտքի միջև։ Մեր եղբայրությանը համապատասխան Էլ ավելի կխորանա մեր (Թուրքիա-Ադրբեջան - խմբ․) համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ առևտրից մինչև էներգետիկա, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ։ Հուսանք, որ Թուրքիայի դարը կլինի նաև թյուրքական աշխարհի դարը»,- նշել է Էրդողանը։  

Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրառում է կատարել «Թվիթերում»։ 

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը` նա նշել է․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը կհասնի շատ ավելի բարեկեցիկ պայմանների»։ 

Add new comment