Submitted by H.Andreasyan on
Ադրբեջանցի զինծառայողները առաջխաղացման փորձ են կատարել Հակարիի կամրջի ուղղությամբ

Ադրբեջանցի զինծառայողները առաջխաղացման փորձ են կատարել Հակարիի կամրջի ուղղությամբ

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, հայտնում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից։

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել է:

Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

 

Add new comment