Ադրբեջանը չունի դելիմիտացված սահման իր հարևան երկրների՝ Վրաստանի և Ռուսաստանի հետ. «Ժողովուրդ»

Ադրբեջանը չունի դելիմիտացված սահման իր հարևան երկրների՝ Վրաստանի և Ռուսաստանի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ադրբեջանն իր հարևան մյուս երկրների հետ դեմարկացիա իրականացրել է, որ հիմա փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա: Փորձագետը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ Ադրբեջանը չունի դելիմիտացված սահման իր հարևան երկրների՝ Վրաստանի և Ռուսաստանի հետ, ընդ որում՝ Վրաստանի հետ լուրջ հակասություններ կան այդ առումով:

Ինչ վերաբերում է Իրանի հետ սահմանին, ապա դրանք սահմանազատվել են՝ խորհրդային քարտեզների համաձայն, բայց Իրանի հետ էլ կան խնդիրներ՝ Կասպից ծովի բաժանման, ռեսուրսների վերահսկման առումով, ուստի այդտեղ էլ առկա են լուրջ հակասություններ: Իսկ ինչո՞ւ է սպառնում Հայաստանին՝ ստիպելով իր իսկ պայմաններով դելիմիտացիա իրականացնել. «Ադրբեջանական կողմը, չունենալով դելիմիտացված սահման իր հարևանների հետ, հսկայական ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որովհետև Հայաստանի հետ կապված հստակ ծավալապաշտական նկրտումներ ունի»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Add new comment