Գերմանիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի պատմության ամենալայնամասշտաբ զորավարժությունը
Գերմանիայի Բեռլին քաղաքում հունիսի 12-ին մեկնարկել է օդային տեղակայման զորավարժությունը, որը համարվում է ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենալայնամասշտաբը։ «Օդային պաշտպանություն 2023» զորախաղերը, որոնք նախատեսված են մինչև հունիսի 23-ը, վաղուց ծրագրված էին, բայց այժմ ծառայում են Ռուսաստանի հետ մեծ լարվածության պայմաններում դաշինքի կարողությունների ցուցադրմանը: Առաջին ինքնաթիռները երկուշաբթի առավոտյան օդ են բարձրացել Գերմանիայի հյուսիսային օդանավակայաններից։ 25 երկրի մոտ 10.000 մասնակից և 250 ինքնաթիռ կդիմակայեն ՆԱՏՕ-ի անդամի վրա կազմակերպված հարձակմանը: Միայն Միացյալ Նահանգներն ուղարկել է ԱՄՆ օդային ազգային գվարդիայի 2000 անդամի և մոտ 100 ինքնաթիռ: «Զորավարժություններն ազդակ են, նախևառաջ մեզ՝ ՆԱՏՕ-ի երկրների, ապա նաև մեր բնակչության համար, որ հարձակման դեպքում մենք ի վիճակի ենք շատ արագ արձագանքելու՝ պաշտպանելով դաշինքը»,- ZDF հեռուստաալիքին ասել է գերմանական օդուժի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ինգո Գերհարցը:
Գերհարցն առաջարկել էր զորավարժությունները սկսել դեռ 2018 թվականին՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն ընդգծում է ՆԱՏՕ-ի պաշտպանական թևն ուժեղացնելու անհրաժեշտությունը։
2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ստիպեց ՆԱՏՕ-ին լրջորեն նախապատրաստվել իր տարածքի վրա հարձակման հավանականությանը: Զորավարժություններին մասնակցում են նաև Շվեդիան, որը հույս ունի միանալ դաշինքին, և Ճապոնիան։
#Դետքի_հետագծով
Զորավարժությունները, իհարկե, մեծ ազդեցություն են ունեցել քաղաքացիական թռիչքների վրա, սակայն Գերհարցը վիճարկել է դա՝ պնդելով, որ ամեն հնարավոր քայլ ձեռնարկվել է օդային երթևեկը չխափանելու համար։
Add new comment