Submitted by A.Muradyan on
Պակիստանը մշտապես աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․ Շահբազ Շարիֆ

Պակիստանը մշտապես աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․ Շահբազ Շարիֆ

Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Մոհամեդ Շահբազ Շարիֆն Իլհամ Ալիևի հետ մամուլի համատեղ հայտարարության ժամանակ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մենք մշտապես պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքն Արցախի (խմբ․)
նկատմամբ։ Ձեր բանակը քաջաբար մարտնչել է, վերադարձրել Արցախը (խմբ․
)
և վերականգնել իր իրավունքները։ Պակիստանը նույնպես աջակցել է Ադրբեջանին։ Դա մեր պարտքն ու պարտականությունն էր՝ որպես եղբայրներ և քույրեր, որ մենք դա արել ենք»,
- ասել է վարչապետը։

#Դետքի_hետագծով

Պակիստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունիսին՝ այն բանից հետո, երբ 1991 թ. դեկտեմբերի 12-ին Պակիստանը Թուրքիայից և Ռումինիայից հետո ճանաչեց Ադրբեջանի անկախությունը։ Պակիստանի և Ադրբեջանի ռազմաքաղաքական համագործակցության հիմքում մշտապես ընկած է հակահայկականության գործոնը: Նշենք՝ Պակիստանն այն պետությունն է, որը մինչ օրս չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այդ պետությունը միջազգային հարթակներում իրավաքաղաքական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում։

Add new comment