Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում Վաշինգտոնում. Փաշինյան
Կառավարության՝ հունիսի 16-ի նիստին նման հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը․ «Հույս ունեմ, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա»։
«Ուզում եմ նաև ընդգծել, որ առավել ևս այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություններ ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի»,- ասել է նա՝ հավելելով, որ հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ հաստատել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին:
Add new comment