Քուվեյթը 367 միլիոն դոլարի թուրքական «Bayraktar» կգնի
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «ինքնաթիռներն ունեն տեխնիկական բարձր հնարավորություններ հետախուզական ու թիրախային տարբեր առաջադրանքներ կատարելու և ռազմական գործողություններին աջակցելու համար, բացի հետախուզական տեղեկություն տրամադրելուց՝ դրանք բնութագրվում են նաև տարբեր զինատեսակներ կրելու ունակությամբ, այդ թվում՝ լազերային ուղղորդմամբ»:
Պայմանագիրը ներառում է օդանավերի համար հատուկ հարմարություններ, որոնք զինում են ինքնաթիռները, էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ և շարժական ցամաքային կառավարման կայանքներ, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին:
Գործարքը նախատեսում է նաև դրա համար անհրաժեշտ սպասարկման և նյութատեխնիկական մատակարարումների ապահովում՝ պայմանագրի ժամկետի ընթացքում բոլոր պահեստամասերի վավերականության ժամկետի երաշխիքով, օժանդակ սարքավորումների և ցամաքային փորձարկումների, ինչպես նաև օդաչուների և տեխնիկների վերապատրաստում:
Քուվեյթի բանակի հայտարարության համաձայն՝ այս տեսակի ինքնաթիռը փորձարկվել է Քուվեյթում 2019 թվականի հուլիսին և ցուցադրել է թռիչքի ռեկորդային տևողություն՝ 27 ժամ 3 րոպե առանց ընդհատումների, բարդ կլիմայական պայմաններում, ինչպիսիք են բարձր ջերմաստիճանը, քամիները և ավազային փոթորիկները։
Հատկանշական է, որ թուրքական «Bayraktar TB2» օդանավն ունի 6.5 մետր երկարություն և 12 մետր լայնություն, 650 կգ առավելագույն ծանրաբեռնվածությամբ թռչելու հնարավորություն, 150 կմ հեռահարություն, մինչև 70 հանգույց արագություն (համարժեք է 130 կմ) և 24 ժամից ավելի անխափան թռչելու հնարավորություն։
Նշվում է, որ Քուվեյթն աշխարհում 28-րդ երկիրն է, որը պայմանագիր է կնքել ինքնաթիռների այս համակարգի ձեռքբերման, պաշտպանական և ռազմական համակարգին միանալու համար։
Add new comment