Իսրայելական բանակը Նաբլուսում սպանել է 20-ամյա պաղեստինցու

Իսրայելական բանակը Նաբլուսում սպանել է 20-ամյա պաղեստինցու

Իսրայելական բանակը հինգշաբթի լուսադեմին Նաբլուս քաղաք ռազմական ներխուժման ժամանակ սպանել է 20-ամյա պաղեստինցի Խալիլ ալ-Անիսին՝ կրակելով նրա գլխին։

Բախումները սկսվել են այն ժամանակ, երբ իսրայելական բանակի ուժերը պայթեցրել են պաղեստինցի կալանավոր Ուսամա ալ-Թավիլի տունը:

Պաղեստինյան «Կարմիր մահիկը» հայտնել է, որ ևս 337-ը, այդ թվում՝ չորս երեխա, վիրավորվել են իսրայելական բանակի գնդակներից և գազից, ընդ որում՝ երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել առճակատման ժամանակ։

Իսրայելական բանակը նաև ուղղակիորեն թիրախավորել է պաղեստինյան շտապօգնության մեքենան փամփուշտներով և նռնակով, որը կոտրել է մեքենայի դիմապակին: Շտապ օգնության աշխատակիցները չեն տուժել։

Ալ-Անիսի մահով այս տարվա սկզբից իսրայելական բանակի և վերաբնակիչների կողմից սպանված պաղեստինցիների թիվը հասել է 167-ի, որից 36-ը՝ Գազայի հատվածից. նրանք սպանվել են անցյալ տարվա մայիսին:

Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեն Իսրայելին մեղադրել է Հորդանան գետի աարևմտյան ափը վերագրավելու և միջազգային ու մարդասիրական իրավունքը խախտելու մեջ։

Նա ասել է, որ պաղեստինյան օկուպացված տարածքներն ականատես են եղել իսրայելական բանակի հաճախակի ներխուժումներին, ձերբակալություններին և հողերի բռնագրավմանը։

Պաղեստինի նախագահության պաշտոնական խոսնակ Նաբիլ Աբու Ռուդեյնեն ասել է, որ Իսրայելի շարունակական էսկալացիան տարածաշրջանը ներքաշելու է բռնության և քաոսի մեջ:

Նա դատապարտել է հինգշաբթի Նաբլուսի գրոհը, Ալ-Անիսի սպանությունը և Ալ-Թավիլի տան պայթեցումը՝ հավելելով, որ Իսրայելի կոլեկտիվ պատժի քաղաքականությունը՝ լինի տներ քանդելով, քաղաքացիների սպանությամբ կամ Ջենինն ու Նաբլուսը պաշարելով, ռազմական հանցագործություն է՝ միջազգային իրավունքի համաձայն։

Add new comment