Սուդանի պատերազմը հասել է երկամսյա նշագծին 

Սուդանի պատերազմը հասել է երկամսյա նշագծին 

Հինգշաբթի Սուդանում հակամարտությունը հասավ երկամսյա սահմանագծին՝ առանց որևէ հանգուցալուծման, քանի որ դիվանագիտական խաղաղության ջանքերը խոչընդոտում էին, և ավելի լայն էթնիկ պատերազմի վտանգն ավելի էր մեծանում:

Բանակի և պարագլուխների «Արագ աջակցության ուժերի» (RSF) միջև մարտերը, որոնք ամերիկացի դիվանագետն այս շաբաթվա սկզբին որակեց որպես «ինքնասպանության» վարքագիծ, 2.2 միլիոն մարդու տեղահանել և սպանել են առնվազն 1000-ին:

Իրավիճակը մեծապես ազդել է տնտեսության վրա. միլիոնավոր սուդանցիներ սովի են մատնվել և արտաքին օգնությունից կախվածության մեջ ընկել, խարխլվել է առողջապահական համակարգը:

Բանակը և RSF-ը, որոնք միասին 2019 թվականին պաշտոնանկ արեցին Օմար ալ-Բաշիրին, սկսել են կռիվները մայրաքաղաքի սրտում ապրիլի 15-ին, երբ համաձայնության չեն եկել իրենց զորքերի ինտեգրման շուրջ:

Այդ ժամանակից ի վեր մարտերն ընդլայնվել են՝ հարվածելով երկրի արևմուտքում գտնվող առանցքային քաղաքներին, ամենաշատը տուժել են Էլ Գենեյնան և Արևմտյան Դարֆուրը, որտեղ, ըստ ակտիվիստների, 1100 մարդ է զոհվել, իսկ ՄԱԿ-ի տվյալներով՝ 150.000 մարդ փախել է Չադ:

Չորեքշաբթի Արևմտյան Դարֆուրի նահանգապետ Խամիս Աբբաքարը մեղադրել է RSF-ին և դաշնակից արաբ զինյալներին Էլ Ջենեյնայում ցեղասպանական հարձակում իրականացնելու մեջ։

Ժամեր անց Աբբաքարը սպանվել է, իսկ Սուդանի դաշինքի զինված խմբավորումը, որը նա ղեկավարում էր, մեղադրել է RSF-ին նրա սպանության մեջ, քանզի վերջինս գտնվում էր իրենց կալանքի տակ:

RSF-ն հերքել է պատասխանատվությունը՝ ասելով, որ Աբբաքարն իրականում ապաստան է գտել ուժերի մոտ, սակայն նրանք «առևանգել են վերջինիս և սառնասրտորեն սպանել»:

Մարտեր են բռնկվել նաև Դարֆուրի այլ նահանգների մայրաքաղաքներում, այդ թվում՝ Նյալայում, Էլֆաշիրում, Զալինգեյում, Կորդոֆան էլ Օբեյդ և Կադուլլի քաղաքներում՝ սպառնալով հրահրել երկար շարունակվող էթնիկական լարվածությունը:

Գալիք անձրևային սեզոնը սպառնում է անհնարին դարձնել առանց այն էլ սահմանափակ օգնության տրամադրումը և հարյուր հազարավոր մարդկանց արտագաղթը պատերազմական գոտիներից, որոնք շատ հաճախ հեռանում են ոտքով՝ անցնելով հարյուրավոր մղոններ։

 

 

Add new comment