Նիդեռլանդները Լեհաստան կուղարկի ութ «F-35» կործանիչ
Նիդեռլանդներին պատկանող ութ «F-35» կործանիչ կտեղակայվի Լեհաստանում՝ ՆԱՏՕ-ի երկու տարբեր առաքելություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «չորս կործանիչ հասանելի կլինի փետրվարին և մարտին՝ Արևելյան Եվրոպայի վրա ՆԱՏՕ-ի օդային տարածքը հսկելու համար»։
Դրանցից երկուսը մշտապես պատրաստ կլինեն օգտագործման, որպեսզի մի քանի րոպեի ընթացքում կարողանան իրագործել խնդիրը, մյուս երկուսը կլինեն պահեստում։ Եվս չորս ինքնաթիռ կներգրավվի գործընկերների հետ համատեղ ուսումնական ծրագրում: Այս ծրագիրը, նշել է գերատեսչությունը, «ուժեղացնում է ՆԱՏՕ-ի ներկայությունն արևելյան թևում և օգնում է ամրապնդել համագործակցությունը» տարբեր երկրների միջև, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են։
Add new comment