Հենրի Քիսինջեր, ԱՄՆ պետական գոծիչ

«Հավանական է ռազմական հակամարտություն». Քիսինջերի նախազգուշացումը Պեկին մեկնող Բլինքենին

Քիսինջերը նախազգուշացնում է սպասվելիք Չինաստան-Թայվան հակամարտության մասին

«Washington» թերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթվա վերջին մեկնում է Պեկին՝ նվազ ակնկալիքներով, որ առաջընթաց կգրանցի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև վեճերի երկար ցուցակում: Բայց վերլուծաբանների կարծիքով՝ նա իր չինացի գործընկերների հետ կարող է հասնել առնվազն մեկ արդյունքի՝ ցույց տալ, որ աշխարհի ամենակարևոր երկկողմ հարաբերությունները չեն պատրաստվում խափանվել»:

Բլինքենը հունիսի 18-19-ին հանդիպումներ կունենա Չինաստանում, այդ թվում՝ երկրի նախագահ Սի Ցզինպինի հետ, հայտնել են աղբյուրները։ 2021 թվականի հունվարին՝ Բայդենի պաշտոնը ստանձնելուց ի վեր, նա կլինի ԱՄՆ կառավարության ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը կայցելի Չինաստան։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերն ասել է, որ կարծում է՝ Չինաստանի և Թայվանի միջև ռազմական հակամարտությունը հավանական է, եթե լարվածությունը շարունակվի իր բնականոն ընթացքով, թեև նա դեռևս ձգտում է երկխոսության, որը կհանգեցնի լարվածության դեէսկալացիայի։

«Հարաբերությունների ներկայիս վիճակը, կարծում եմ, հնարավոր է ռազմական բախման հանգեցնի,- ասել է Քիսինջերը «Bloomberg»-ին տված հարցազրույցում, ապա հավելել,- բայց ես նաև կարծում եմ, որ հարաբերությունների ներկայիս հետագիծը պետք է փոխվի»:

Այցը, որը կարող է հիմք հանդիսանալ դիվանագիտական այլ ներգրավվածությունների համար (մասնավորապես Սիի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը տարվա վերջին), ցույց կտա, որ երկու մրցակիցները չեն հրաժարվել դիվանագիտությունից:

«Երկու կողմերն էլ ցանկանում են աշխարհին ցույց տալ, որ պատասխանատու վերաբերմունք են ցուցաբերում երկկող հարաբերություններին,- ասում է գերմանական Մարշալի հիմնադրամի Ասիայի ծրագրի ավագ գիտաշխատող Էնդրյու Սմոլը։- Չինաստանի համար ամենակարևոր լսարանը ողջ հարավն է, ԱՄՆ-ի դեպքում՝ գործընկերներն ու դաշնակիցները: Այսպիսով՝ նույնիսկ առաջարկությունների անցնելն օգտակար կլինի ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Պեկինի համար»:

 

Add new comment