Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանը և Եգիպտոսը հանձնաժողով կստեղծեն հարաբերությունները վերականգնելու համար

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Եգիպտոսը նախնական համաձայնություն են ձեռք բերել հարաբերությունների վերականգնման կոմիտեի ձևավորման և անվտանգության ոլորտում համակարգման մասին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ եգիպտա-իրանական հարաբերությունների նկատելի լիցքաթափումը հնարավոր է դարձնում Կահիրեի և Թեհրանի երկկողմ հարաբերությունների կարգավորումը։

Միևնույն ժամանակ լրատվամիջոցն այլ մանրամասներ չի հայտնում։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ողջունել էին Թեհրանի և Կահիրեի միջև  հարաբերությունների զարգացումը։

Հիշեցնենք, որ Իրանն ու Եգիպտոսը չորս տասնամյակ է, ինչ խզել են դիվանագիտական հարաբերությունները, երբ Եգիպտոսի իշխանությունները 1979-ին Իսրայելի հետ ստորագրեցին Քեմփ Դեյվիդի խաղաղության պայմանագիրը:

 

Add new comment