Submitted by A.Gevorgyan on
jsuisd

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. ՌԴ փոխվարչապետ

«Մենք հանդիպել ենք եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի  փոխվարչապետների հետ, որի արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ։ Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, և կսահմանվեն հիմնական մոտեցումները»,- այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ 

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգին․ «Այս ճանապարհի առանձին հատվածներ կգտնվեն յուրաքանչյուր երկրի իրավասության ներքո։ Այսպիսով՝ դրա նկատմամբ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական օրենսդրությունը, իսկ Հայաստանում՝ հայկականը։ Սա ակնհայտ է, բայց հաշվի առնելով երկու պետությունների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները՝ այս ամենը պետք է ամրագրենք։ Երկու երկրների սահմանին դեռ զինված բախումներ են տեղի ունենում, որի արդյունքում մարդիկ են զոհվում»,- ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն միջոցն այսկերպ փոխգործակցության հնարավորություններ բացելն է։ 

 

 

Add new comment