Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային ստորաբաժանումները կատարել են կրակային առաջադրանքներ
2023 թվականի նախապատրաստական պլանի համաձայն՝ Ադրբեջանի հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումներում կատարվել են կրակային առաջադրանքներ։ Մշտական տեղակայման կետերից կենտրոնացման շրջաններ դուրս բերված ստորաբաժանումները կատարել են կրակային դիրքեր գրավելու, մարտական կիրառման համար կայանքների նախապատրաստման և դրանց գործարկման առաջադրանքներ։
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով ՊՆ կայքին։
Ստորաբաժանումները մարտական հրաձգություն են իրականացրել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից:
Add new comment