Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա
Հունիսի 19-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին։
Այցի շրջանակում նախատեսվում են․
- Ջեյհուն Բայրամովի մասնակցությունն Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական երկխոսությանը,
- Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին,
- երկկողմ հանդիպումներ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ,
- ելույթներ ուղեղային կենտրոններում (ՈՒԿ):
Add new comment