Ֆաթիհ Քաջըրը նշել է, թե որ դեպքում թուրքական պաշտպանական արդյունաբերությունը շատ ավելի հզոր կլինի
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրն ասել է. «Թուրքական պաշտպանական արդյունաբերությունը շատ ավելի հզոր կդառնա մարտական անօդաչու թռչող սարքերում ճշգրիտ ուղղորդման հավաքածուների օգտագործման շնորհիվ»:
Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ իրենք հպարտ են, որ Պաշտպանական արդյունաբերության հետազոտությունների և զարգացման ինստիտուտի (TÜBITAK SAGE) մշակած ճշգրիտ ուղղորդման հավաքածուն (HGK-82) հաջողությամբ ավարտել է «Բայրաքթար Աքընջըի» փորձարկման մեկնարկը․ «Ազգային միջոցներով մշակված և արտադրված համակարգը մեր պաշտպանական արդյունաբերության լիարժեք անկախության ամրագրումն է․․․»։ Նախարարը շեշտել է, թե որքան կարևոր է երկրի սեփական սպառազինության ինքնուրույն ապահովումը։
#Դետքի_հետագծով
Թուրքական ռազմարդյունաբերության մասին հանրությանը ներկայացվող տեղեկությունները հիմնականում չեն համապատասխանում այն ուռճացված նկարագրություններին, որոնք քարոզվում են Թուրքիայի կողմից։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են Ուկրաինայում նույնիսկ իրանական ամենաէժան անօդաչուները չեզոքացնում ամենահայտնիներից մեկը համարվող թուրքական «Բայրաքթարների» արդյունավետությունը։
Add new comment