Submitted by A.Muradyan on
Լավրովը մոտ ապագայում հավանաբար կհանդիպի Թուրքիայի նոր արտգործնախարարի հետ. Գրուշկո

Լավրովը մոտ ապագայում հավանաբար կհանդիպի Թուրքիայի նոր արտգործնախարարի հետ. Գրուշկո

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Հաքան Ֆիդանի հանդիպման վերաբերյալ կոնկրետ ծրագրեր դեռ չկան, սակայն մոտ ապագայում այն կարող է կայանալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը, մասնավորապես, երկկողմ օրակարգի հարցեր են քննարկել։

«Դեռ նախարարների հանդիպման կոնկրետ ծրագրեր չկան, սակայն պայմանավորվածություն կա պահպանելու քաղաքական շփումների և ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունների դինամիկան։ Կարծում եմ, որ նման շփումն առաջիկայում առանց ավելորդ ուշացման կկայանա, առավել ևս, որ նախարարներն արդեն իսկ զրուցել են հեռախոսով և անդրադարձել հանդիպման հարցին»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է Գրուշկոն։

Աղբյուրը՝ «Sputnik»

Add new comment