Submitted by A.Gevorgyan on
jkkds

Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը

ԵԽԽՎ ամառային նստաշրջանը մեկնարկել է Ստրասբուրգում հունիսի 19-ին և կտևի մինչև հունիսի 23-ը։

Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: 

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը նշել է, որ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, իսկ հաջորդ շաբաթ նախատեսված են հայ-ադրբեջանական բանակցություններ։

«Հայաստանը խոսում է շրջափակման, ցեղասպանության մասին, թե իբր Բերձորի (խմբ.) ճանապարհը փակ է։ Սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Սա սխալ ճանապարհ է, այդկերպ նրանք չեն կարող խաղաղության հասնել»,- հայտարարել է Սամեդ Սեյիդովը:

Վեհաժողովը քննարկել է «Բերձորի (խմբ.) միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու հարցով ԵԽԽՎ բյուրոյի առաջարկությունը։ 

«Ես առարկում եմ։ Այս թեմայով կազմակերպող քննարկումն ավելի շատ գլխացավանք կարող է դառնալ։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ մենք այնքան ենք մոտեցել խաղաղությանը, որ այս միջամտությունը կարող է ունենալ բացասական ազդեցություն։ Մեր պատվիրակության կողմից ես հայտարարում եմ, որ ճիշտ ժամանակը չէ այս հարցը քննարկելու համար»,- նշել է Սեյիդովը:

Բյուրոյի առաջարկությունը դրվել է քվեարկության, որի արդյունքում հարցը ԵԽԽՎ օրակարգում է. այն կկազմակերպվի հունիսի 22-ին:
 

Add new comment