Submitted by H.Andreasyan on
 Ինչու պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը ստորագրվեց նոյեմբերի 9-ին. վարչապետի պարզաբանումը

Ինչու պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը ստորագրվեց նոյեմբերի 9-ին. վարչապետի պարզաբանումը

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում անդրադարձել է ԼՂ երկրորդ պատերազմը կանգնեցնելու մասին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությանը: Ինչո՞ւ ստորագրեց, և պատերազմը կանգ առավ հենց այդ օրը․ հարցին ի պատասխան` նա նշել է, որ էական դեր է խաղացել Շուշիի կորուստը․ «Դրանից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, կուժեղանար ճնշումը Մարտունու վրա, և մեր շուրջ 25․000 զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»:

Նա նշել է, որ այդ հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու 5-րդ փորձն էր, իսկ առաջինը եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, երբ ՀՀ վարչապետը շնորհավորել է նրան, ՌԴ նախագահը նշել է, որ ցանկանում է միջնորդական ջանքեր գործադրել, հետո պարզվել է` Ադրբեջանի նախագահն ասել է, որ համաձայն չէ հրադադար հաստատել:

Ադրբեջանը նախապայմաններ է ներկայացրել, որոնք ընդունելի չեն եղել:

 

Add new comment