Ջեյհուն Բայրամովը և Լեո Դոքերթին քննարկել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև անվտանգության հարցերը
Ինչպես տեղեկացրել էինք, Ադրբեջանի ԱԳ նախարարն աշխատանքային այցով գտնվում էր Մեծ Բրիտանիայում։ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների միջև անվտանգության հարցերը։
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Նշվել է, որ Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը համատեղ պայքարում են համաշխարհային սպառնալիքների դեմ։
«Մենք շատ ուրախ ենք հյուրընկալել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի 5-րդ ռազմավարական երկխոսությունը: Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել ենք Մեծ Բրիտանիա-Ադրբեջան գործընկերությունը: Հուսով եմ, որ ավելի մեծ համագործակցություն կլինի անվտանգության, առևտրի և մշակույթի ոլորտներում»,- ասել է Դոքերթին:
Add new comment