Ճապոնիան և ԱՄՆ-ն համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել

Ճապոնիան և ԱՄՆ-ն համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել

Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերն ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Ճապոնական ծովում՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի վերջին հրթիռային արձակումների: 

«Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը և ԱՄՆ-ի զինված ուժերը հունիսի 19-ին երկկողմ զորավարժություններ են անցկացրել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնական ծով»,- ասված է Ճապոնիայի գերատեսչության հաղորդագրության մեջ:

Զորավարժություններին ճապոնական կողմից ներգրավվել է «Հագուրո» էսկադրային ականակիրը, իսկ ամերիկյան կողմից՝ «Ջոն Ֆինն» ականակիրը:

Add new comment