«F-16» արտադրող ընկերությունը պատրաստ է օգնել ուկրաինացի օդաչուների վերապատրաստման հարցում

«F-16» արտադրող ընկերությունը պատրաստ է օգնել ուկրաինացի օդաչուների վերապատրաստման հարցում

Ամերիկյան «Lockheed Martin» ընկերությունը, որն արտադրում է ժամանակակից «F-16» կործանիչներ, հայտարարել է ուկրաինացի օդաչուների վերապատրաստման և կործանիչների սպասարկման հարցում աջակցելու պատրաստակամության մասին։

 «Մենք պատրաստ ենք ոչ միայն բավարարել նոր «F-16»-երի պահանջարկը, այլև տրամադրել կործանիչի ցանկացած մոդիֆիկացիա, ինչպես նաև մարզումներ, սարքավորումներ և համակարգեր»,- ասել է «Lockheed Martin»-ի գործառնական տնօրեն Ֆրենկ Սենտ Ջոնը:

Նրա կարծիքով՝ ուկրաինացի օդաչուները կտիրապետեն «F-16»-ին և կկարողանան դրանք շատ արդյունավետ կերպով վարել ամենակարճ ժամկետներում։

Add new comment