Բլինկեն

Ինչո՞ւ Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության չեն եկել ռազմական կապերը վերականգնելու հարցում (մաս 2)

Ինչո՞ւ է Չինաստանը մերժում այդ առաջարկը

 

Չինաստանը ռազմական հաղորդակցությունը վերահաստատելու իր մերժումը բացատրել է Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներով   (խոսքը մասնավորապես Չինաստանի Պնախարար Լի Շանգֆուի նկատմամբ կիրառած պատժամիջոցների մասին է): Դրանք Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումների լայն փաթեթի մի մասն էին, ինչը նախքան Ուկրաինա ներխուժելը կապված էր Չինաստանի կողմից Մոսկվայից մարտական ինքնաթիռների և հակաօդային հրթիռների գնմանը Լիի մասնակցության հետ:

«Ամերիկյան կողմը, անշուշտ, տեղյակ է, թե ինչու են դժվարություններ ծագում բանակ-բանակ փոխանակումներում,-  երկուշաբթի՝ Բլինքենի այցից հետո ճեպազրույցի ժամանակ, ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Յանգ Տաոն, որը վերահսկում է Հյուսիսային Ամերիկայի գործերը։- Պատճառներից մեկը չինական կողմի դեմ միակողմանի պատժամիջոցներն են, նրանք նախ պետք է վերացնեն խոչընդոտները և պայմաններ ստեղծեն ռազմական համագործակցության համար»:

Այս ամսվա սկզբին Լին մերժել է Սինգապուրում պաշտպանական ֆորումի շրջանակում իր ամերիկացի գործընկեր Օսթինի հետ խոսելու հրավերը: Երկու պաշտոնյաները միմյանց ձեռք են սեղմել ֆորումի ընթացքում նույն սեղանի շուրջը նստելուց առաջ, ինչը, ըստ Օսթինի, բավարար չէր: «Ընթրիքի ժամանակ ջերմ ձեռքսեղմումը չի կարող փոխարինել կարևոր գործին»,- ասել է նա:

Ըստ ԱՄՆ-ի՝ պատժամիջոցները չեն խանգարում Լիին բանակցություններ վարել ամերիկացի պաշտոնյաների հետ։ Սինգապուրի ազգային համալսարանի պրոֆեսոր Լի Նանն այդ առթիվ նշել է․ «Դուք պատժամիջոցներ եք կիրառում տղայի նկատմամբ, իսկ հետո նաև ցանկանում եք երկխոսել վերջինիս հետ։ Մեր տեսանկյունից դա իմաստ չունի»:

 

Չինաստանը նաև հրաժարվում է ՆԱՏՕ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ օրեցօր զարգացող համագործակցությունից։ Երկրների փաթեթը ներառում է նաև Ավստրալիան, Ճապոնիան և Նոր Զելանդիան, որոնց վրա Պեկինը լուրջ ազդեցություն ունի, ասում է չինագետ, Հոնկոնգի չինական համալսարանի պրոֆեսոր Վիլլի Լամը:

 

Ինչպե՞ս են երկրները գնահատում իրենց փոխհարաբերությունները

 

Սին երկուշաբթի՝ Բլինքենի հետ հանդիպումից հետո, ասել է, որ «խոշոր երկրների միջև մրցակցությունը չի համապատասխանում ժամանակի տենդենցին»:

Պեկինը, սակայն, Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը դիտարկում է որպես դրա զարգացումը խոչընդոտելու փորձ․ խոսքը կարևոր տեխնոլոգիաների հասանելիության սահմանափակման մասին է:

«Միացյալ Նահանգները և Չինաստանն ինչ-որ իմաստով անցյալով են  խոսում միմյանց մասին,- պնդել է Բուշի և Օբամայի վարչակազմերի ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյա Փոլ Հենլին:- Ամենաբարձր մակարդակով դեռևս համաձայնություն չկա… այն առումով, թե ինչպես պետք է փոխգործակցեն երկու խոշոր տերությունները, և ես կարծում եմ, որ դա կդժվարացնի երկու կողմերի համար առաջ շարժվելը»:

Վերլուծության 1-ին մասը կարող եք կարդալ այստեղ։

Add new comment