Չինաստանը ցանկանում է Կուբայում ռազմական ուսումնական կենտրոն ստեղծել
ԱՄՆ-ն մտահոգված է, որ Չինաստանը ցանկանում է ռազմական ուսումնական կենտրոն ստեղծել Կուբայում։ Այդ մասին գրում է «The Wall Street Journal»-ը։
Պեկինը և Հավանան բանակցություններ են վարում համատեղ ուսումնական կենտրոն ստեղծելու շուրջ։ Այս ծրագրերը, ըստ թերթի աղբյուրների, տագնապ են առաջացրել Վաշինգտոնում, քանի որ չինացի զինվորականները կկարողանան տեղակայվել Ֆլորիդայի ափից ընդամենը 100 մղոն հեռավորության վրա։
«Ավելացել է հավանականությունը, որ չինական զորքերը կլինեն Ամերիկայի դռան մոտ»,- ասվում է հոդվածում։
Հրատարակությունը պարզաբանում է, որ ԱՄՆ-ն փորձում է խոչընդոտել համատեղ ռազմական կենտրոնի մասին համաձայնագրի կնքումը և նույնիսկ այդ հարցով կապ է հաստատել Կուբայի իշխանությունների հետ։ Միաժամանակ հայտնի է, որ բանակցությունները դեռ ավարտված չեն։
Add new comment