Բաքուն և Անկարան Ադրբեջանում անցկացնում են «Alpan-2023» զորավարժությունները
Այսօր՝ հունիսի 21-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ադրբեջանում ադրբեջանցի և թուրք զինվորականների մասնակցությամբ «Alpan-2023» զորավարժությունների մեկնարկի մասին։
«Հաստատված պլանի համաձայն՝ անցկացվում են «Alpan-2023» համատեղ զորավարժությունները՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ»,- ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանում անցկացվող վարժանքների սցենարի համաձայն՝ օդանավերը, թռչելով բազային օդանավերից, կատարել են հակաօդային պաշտպանության համակարգերի, պայմանական հակառակորդի հրամանատարական կետերի և կենտրոնացման օբյեկտների ոչնչացման խնդիրները։
Ադրբեջանի ՊՆ-ն հավելել է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել անձնակազմի տեսական և գործնական հմտությունները, ինչպես նաև ապահովել ստորաբաժանումների փոխգործակցությունը և բարձրացնել նրանց մարտունակությունը։
Add new comment