Submitted by D.Guyumjyan on
DETQ

Պատժամիջոցներ կիրառելը նշանակում է պատերազմ հայտարարել ժողովուրդներին ու կառավարություններին. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ պատժամիջոցներն առերևույթ գործածվում են կառավարությունների դեմ, բայց փաստացի դրանց ամբողջ ճնշումը կիրառվում է ժողովուրդների վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Ռայիսին շեշտել է, որ պատժամիջոցների սահմանումը նշանակում է պատերազմ հայտարարել անկախ երկրներին և նրանց ժողովուրդներին։ Նրա խոսքով՝ անկախ և պատժամիջոցների տակ գտնվող երկրների հարաբերությունների ամրապնդումը  պատժամիջոցների չեզոքացման ուղիներից մեկն է։

Իրանի նախագահը նկատել է, որ Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի և Լատինական Ամերիկայի անկախ երկրների հարաբերություններն օրեցօր զարգանում են։  «Իրանի և Լատինական Ամերիկայի, իսլամական երկրների, Արևմտյան Ասիայի և անկախ երկրների համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել նոր աշխարհակարգի ապագայի համար»,- նշել է նա։

Ըստ Ռայիսիի՝ Իրանը համոզված է, որ նոր աշխարհակարգը կհաստատվի ապագայում՝ հօգուտ անկախ ժողովուրդների։ Նա նաև ասել է, որ արևմտյան տերությունների գերիշխանությունն աստիճանաբար անկում է ապրում:

#Դետքի_հետագծով

Իրանական կողմը կարևորում է նաև Լատինական Ամերիկայի երկրների հետ փոխգործակցության խորացումը, որն ավանդաբար համարվել է ԱՄՆ-ի ազդեցության գոտիներից մեկը։ Այդ երկրներից մեկն էլ Վենեսուելան է, որի հետ Իրանն ունի բազմաթիվ ընդհանուր շահեր և այդ շահերից ելնելով՝ ամրապնդում է իր կապերը։

 

Add new comment