Հաքան Ֆիդանը Բլինքենի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների «կարգավորման» հարցը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լոնդոնում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը։
Հանդիպմանը քննարկվել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և երկկողմ հարաբերությունները:
Քննարկումներն անցկացվել են Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի շրջանակում, որն ավարտվում է այսօր՝ հունիսի 22-ին։
Add new comment