Ֆրանսիական «Le Bourget» տոնավաճառում ցուցադրվել է Մարոկկոյի արտադրության ուղղահայաց թռիչքի առաջին ԱԹՍ-ն

Ֆրանսիական «Le Bourget» տոնավաճառում ցուցադրվել է Մարոկկոյի արտադրության ուղղահայաց թռիչքի առաջին ԱԹՍ-ն

«Aerodrive Engineering Services» ընկերությունը հունիսի 23-ին Ֆրանսիայում մեկնարկած օդատիեզերական արդյունաբերության ցուցահանդեսում (SJUVA) ներկայացրել է Մարոկկոյի արտադրության ուղղահայաց թռիչքի առաջին անօդաչու թռչող սարքը՝ նախատեսված հետախուզական և հսկողակ

ԱԹՍ-ի առանձնահատկություններն ու բնութագրերը չեն բացահայտվել։

Նման ինքնաթիռները հատուկ նախագծված են տեղեկությունների հավաքագրման, տարածքային հսկողության և հետախուզական առաքելությունների համար: Դրանք ISR-ի կարողությունների էական մասն են կազմում ռազմական գործողություններում:

«Aerodrive Engineering Services»-ն օդատիեզերական-ինժեներական ընկերություն է, որը կատարում է ինժեներական նախագծում և մշակում, կառուցվածքային ու մեխանիկական վերլուծություն, էլեկտրոնային և էլեկտրական համակարգերի նախագծում, արտադրանքի փորձարկում և վավերացում, նախագծում ու մոդելավորում, տեխնիկական աջակցություն և այլ ծառայություններ:

«Aerodrive Engineering Services»-ի նպատակն է իր հաճախորդներին տրամադրել բարձրորակ, նորարարական ինժեներական լուծումներ ավիացիոն և օդատիեզերական ոլորտներում: Ընկերությունը հենվում է տարբեր ոլորտներում որակավորված և փորձառու ինժեներների թիմի վրա, օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ և գործիքներ՝ ապահովելու իր ծառայությունների մատուցման արդյունավետությունը:

 

Add new comment