Submitted by detq-editor on
Եգիպտոսը սկսում է արդիականացնել և զարգացնել իր հնացած հրետանիները

Եգիպտոսը սկսում է արդիականացնել և զարգացնել իր հնացած հրետանիները

Վերջին տարիներին Եգիպտոսը կարևոր քայլեր է ձեռնարկել իր ռազմական կարողությունների արդիականացման և զարգացման ուղղությամբ։ Այդ առումով ուշադրության կենտրոնում է եղել հրետանու ուժեղացումը, որը կարևոր դեր է խաղում ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գոր

Կահիրեն ծրագրում է այս տարի սկսել «K9» հաուբիցի արտադրությունը, որի բաղադրիչների 67%-ը մտադիր է արտադրել հենց տեղում։

Եգիպտոսի կառավարության ծրագիրն է եգիպտական զենք արտահանել Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներ՝ մեծացնելով մայրցամաքում Եգիպտոսի ազդեցությունը

Եգիպտական ռազմական գործարանը՝ «Egyptian Military Factory 200»-ը, նախաձեռնել է փոփոխություններ և արդիականացումներ երկու հին հրետանային համակարգի՝ «M46-1M» 130 մմ քարշակվող դաշտային հրացանի և «D-30» 122 մմ հաուբիցի համար:

Եգիպտական բանակն արդեն մի քանի տասնամյակ մեծ քանակությամբ «M46-1M» է շահագործում իր մեքենայացված հետևակային ստորաբաժանումներում:

Այնուամենայնիվ, շարժունակության և կրակային հզորության ավելացման անհրաժեշտությունը Եգիպտոսին դրդել է այս ավանդական քարշակային զենքը վերածել շարժական հրետանային համակարգի:

 

Այն ներառում է թնդանոթի տեղադրումը մոդիֆիկացված «Kraz 6x6» զրահապատ բեռնատարի շասսիի վրա: «M46-1M»-ի ինտեգրումը շարժական հարթակում էապես մեծացնում է դրա բազմակողմանիությունը և գործառնական հնարավորությունները: Փոփոխված համակարգը թույլ է տալիս արագ տեղակայել, փոխադրել և բարելավել կրակի ճշգրտությունը՝ ապահովելով ահռելի առավելություն մարտի դաշտում:

Եգիպտական բանակը նմանատիպ մոտեցում է որդեգրել նաև «D-30» 122 մմ հաուբիցի արդիականացման հարցում՝ այն վերածելով շարժական հրետանային համակարգի՝ ամրացված շրջանակով ու հիդրավլիկ կայունացուցիչներով և տեղադրված «Ural 4320» բեռնատարների վրա: Վերջինս 6x6 ընդհանուր նշանակության արտաճանապարհային մեքենա է, որն արտադրվել է Ռուսաստանի «Ուրալ» ավտոմոբիլային գործարանում՝ ռուսական բանակում օգտագործելու համար:

«D-30»-ի շարժական կոնֆիգուրացիան նրան հնարավորություն է տալիս արագ մանևրելու տարբեր տեղանքներով և արդյունավետորեն արձագանքելու մարտադաշտի փոփոխվող պայմաններին: Ամրացված շրջանակը և հիդրավլիկ կայունացուցիչներն ապահովում են կայունություն կրակելու ժամանակ, ինչը բարելավում է ճշգրտությունը և նվազեցնում տեղադրման ժամանակը:

Այս արդիականացումներն ու փոփոխությունները հնարավորություն են տալիս եգիպտական բանակին արագ արձագանքելու սպառնալիքներին, ամրապնդելու պաշտպանական դիրքերը, հարձակողական զորավարժություններ իրականացնելու ճշգրտությամբ և արագությամբ, հարմարվելու զարգացող մարտական սցենարներին, արդյունավետորեն կիրառելու կրակային ուժը և աջակցելու ցամաքային գործողություններին:

Բացի դրանից՝ սեփական արտադրության փոփոխությունները ցույց են տալիս երկրի աճող փորձը պաշտպանական արտադրության և տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում, ընդգծում են Եգիպտոսի կարողությունը՝ օգտագործելու իր արդյունաբերական հնարավորությունները և զենքերը հարմարեցնելու իր հատուկ գործառնական պահանջներին, ինչպես նաև նպաստում երկրի պաշտպանական արդյունաբերության աճին:

Ամրապնդելով իր հրետանային կարողությունները՝ Եգիպտոսը նպատակ ունի ուժեղացնելու իր զսպողունակությունը, բարձրացնելու պաշտպանունակությունը, ապահովելու ազգային անվտանգությունը և նպաստելու տարածաշրջանային կայունությանը:

Այս զարգացումներն ընդհանուր առմամբ ընդգծում են երկրի կարգավիճակը՝ որպես տարածաշրջանային ռազմական տերություն, որը ձգտում է խաղաղության և անվտանգության ապահովման:

 

 

 

Add new comment