Թուրքիան «ANKA» անօդաչու թռչող սարքեր կմատակարարի 4 երկրի
Թուրքիան «ANKA» անօդաչու թռչող սարքեր կմատակարարի 4 երկրի մինչև 2023 թվականի ավարտը։ Այս մասին «Anadolu» թուրքական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է «ANKA» նախագծի գլխավոր ինժեներ Զիա Դողանը:
Նա նշել է, որ հաջորդ տարի այն երկրներին, որտեղ կարտահանեն «ANKA» ԱԹՍ-ները, կավելացվի ևս մեկ երկիր: Դողանը նաև հավելել է, որ «ANKA» ԱԹՍ-ի թռիչքի ընդհանուր ժամանակը երկրի ներսում հասել է գրեթե 200 հազար ժամի:
Add new comment