Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ադրբեջանը պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Ըստ «Դետք»-ի՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Բայրամովն այս մասին ասել է Լոնդոնում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի ժամանակ։

«Ադրբեջանը հանդես է գալիս Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա ուկրաինական ճգնաժամի շուտափույթ կարգավորման օգտին»,- նշել է նա։

Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանը բժշկական և սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ է մատուցել Ուկրաինայի 100 երեխայի։ Նրա խոսքով՝ Բաքուն նախատեսում է մինչև տարեվերջ այս թիվը կրկնապատկել։

Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ Ադրբեջանը մտադիր է նաև ականազերծման սարքավորումներ ուղարկել Ուկրաինա։

#Դետքի_հետագծով

Չնայած Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած բարձր մակարդակի հարաբերություններին՝ այնուամենայնիվ Ադրբեջանը պարբերաբար հայտնում է, որ ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Անշուշտ Բաքուն այս հարցում առաջ է մղում սեփական շահերը, քանի որ մշտապես հանդես է եկել պետությունների տարածքային ամբողջականության պահպանման օգտին։

Add new comment