Submitted by D.Guyumjyan on
DETQ

Պուտինը Լուկաշենկոյին տեղեկացրել է ՌԴ-ում տիրող իրավիճակի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է Բելառուսի նախագահականի մամուլի ծառայությունը։ 

Հաղորդվում է, որ Պուտինը Բելառուսի առաջնորդին տեղեկացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին։ 

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, Կրեմլը նախագահների հեռախոսազանգի մասին առայժմ չի հայտնել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները: ՌԴ աանվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:

Պրիգոժինն իր հերթին մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն իր կազմակերպության դիրքերի ուղղությամբ միտումնավոր կրակ բացելու մեջ: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ` կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:

Add new comment