Դոնի Ռոստովի բնակիչներին զգուշացրել են փողոցներով ռազմական տեխնիկայի հնարավոր անցման մասին
Դոնի Ռոստովի բնակիչներին զգուշացրել են` քաղաքի փողոցներով հնարավոր է, որ ռազմական տեխնիկա անցնի, և կոչ են արել քաղաքացիներին դուրս չգալ տներից՝ անվտանգության նպատակներից ելնելով։
Ըստ «Դետք»-ի` այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է քաղաքի վարչության ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոն։
«Ռազմական տեխնիկայի հնարավոր անցման հետ կապված՝ խնդրում եմ ձեզ առավել ուշադիր և զգույշ լինել։ Ձեր անվտանգության նպատակներով դուրս մի եկեք տներից, բացառեք Ռոստովի կենտրոնական մասում գտնվելը և երեխաներին առանց հսկողության մի թողեք»,- գրել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ քաղաքի առողջապահական հաստատություններն աշխատում են սովորական ռեժիմով, պացիենտներին ցուցաբերվում է պլանային բուժօգնություն։
«Շտապ օգնության աշխատանքում խափանումներ չկան։ Շտապ օգնության կանչերը սովորականի նման են»,- հայտնել է նա։
Add new comment