ԱՄՆ նավատորմի հսկան

ԱՄՆ նավատորմի «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը խարիսխ կգցի վիետնամական նավահանգստում

«Ռոնալդ Ռեյգան» ռազմանավի աննախադեպ կայարանը՝ Վիետնամը․ ի՞նչ նպատակ է այն հետապնդում

Ամերիկյան ավիակիրը կիրակի պետք է խարիսխ գցեր Վիետնամում. սա ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ նավերից մեկի հազվադեպ այցն է, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը և Պեկինն ակտիվացնում են ջանքերը Հարավարևելյան Ասիայի երկրների հետ կապերն ամրապնդելու համար: «Դետքին» այս մասին հայտնում է «MilitaryNews» լրատվականը։

«Ռոնալդ Ռեյգանը» «Nimitz» դասի միջուկային շարժիչով ավիակիր է։ Օգտվելով Վիետնամի պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգների արդիականացրած և ընդլայնած նավահանգստից՝ այն պետք է ժամաներ Դա Նանգ հունիսի 25-ին և մնար մինչև հունիսի 30-ը»,- հայտարարել է երկրի ԱԳՆ-ն։

Ամերիկյան նավի մասնակցությամբ ռազմական գործողությունների ավարտից հետո դա կլինի միայն երրորդ նման այցը։

Ճապոնական խոշորագույն կործանիչը՝ «Իզումոն», անցած շաբաթ արդեն Վիետնամի նավահանգիստ է ժամանել «Ռեյգանի» հետ Հարավային Չինաստանի ծովում վարժանքներից հետո՝ ի թիվս ամերիկյան այլ նավերի:

«Վերջերս Վիետնամը հյուրընկալել է տարբեր երկրների ռազմածովային նավեր, իսկ այս անգամ հերթը «Ռոնալդ Ռեյգանինն» է,-  ԱԳՆ խոսնակ Ֆամ Թհու Հանգի խոսքերը մեջբերում է «VnExpress» վիետնամական առցանց թերթը։- Սա նորմալ բարեկամական փոխանակում է՝ հանուն խաղաղության, կայունության, համագործակցության և զարգացման ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում»։

Չինաստանը Վիետնամի խոշորագույն առևտրային գործընկերն է, թեպետ վերջին շրջանում լարվածության մակարդակը Հարավչինական ծովում բարձր է եղել՝ պայմանավորված Պեկինի հետ ծովային և տարածքային վեճերով:

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը Հանոյին համարում է տարածաշրջանային իր ռազմավարության հիմնական բաղադրիչը և ձգտել է օգտագործել Վիետնամի ավանդական մրցակցությունն իր շատ ավելի մեծ հարևան Չինաստանի հետ՝ տարածաշրջանում ԱՄՆ ազդեցությունն ընդլայնելու համար:

Add new comment