Submitted by detq-editor on
ՆԱՏՕ-ի հարցում աջակցություն թող Շվեդիան մեզնից չսպասի. Էրդողան

ՆԱՏՕ-ի հարցում աջակցություն թող Շվեդիան մեզնից չսպասի. Էրդողան

ՆԱՏՕ-ի հարցում աջակցություն թող Շվեդիան մեզնից չսպասի. Էրդողան

Թուրքիայի նախագահի գլխավորությամբ երեկ գումարվել էր կառավարության նիստ, որի ընթացքում մի շարք օրակարգային հարցեր էին քննարկվել։

Էրդողանն անդրադարձել էր Թուրքիայում մայիսին սպասվելիք ընտրություններին, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ինչպես նաև օրեր առաջ Շվեդիայում աջծայրահեղականների կողմից Ղուրանն այրելու փորձերին՝ այն համարելով անընդունելի արարք։

Թեմայի շուրջ Էրդողանը մասնավորապես նշել է. «Արդեն պարզ է, որ մեր երկրի դեսպանատան առաջ այդպիսի ստորություն թույլ տվողներն արդեն ՆԱՏՕ-ի անդամակցության համար մեզնից ինչ-որ բարեսրտություն չեն կարող սպասել։ Սկզբից ենք ասել՝ ահաբեկչական կազմակերպությունները ձեր պողոտաներում ու փողոցներում, ամեն տեղ ազատ թրև են գալիս, հետո էլ մեզնից ՆԱՏՕ մտնելու համար օգնություն եք սպասում։ Չկա նման բան, այդպիսի օգնություն մեզնից մի՛ ակնկալեք»։

Էրդողանը, որը համարել է դա Իսլամի ու մուսուլմանների դեմ թշնամանք, ընդգծել է, որ իրենք «կստիպեն ճանաչել իրենց չափերը նրանց, ովքեր դա չգիտեն»։

«Կարիք չկա, որ Շվեդիայի կառավարությունը մեզ հետ իրավունքի ու ազատության մասին խոսի, եթե այդքան հարգում էիք իրավունքն ու ազատությունը, նախևառաջ պետք է Թուրքիայի Հանրապետությունն ու մուսուլմանների կրոնական զգացումները հարգեիք։ Եթե այդ հարգանքը ցույց չեք տալիս, ապա կներեք, մեզնից ՆԱՏՕ-ի հարցում աջակցություն չեք կարող տեսնել»,- հավելել է Էրդողանը։

 

Add new comment