Submitted by A.Gevorgyan on
յւհը

Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը մոտ է. ԱՄՆ պետքարտուղարություն

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղությանն է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, hայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ուղիղ երկխոսությանը։

«Սա խնդիրների լուծման և խաղաղության պահպանման լավագույն միջոցն է»,- ընդգծել է նա։

Նշենք, որ այսօր Վաշինգտոնում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և  Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նախատեսվում է, որ քննարկումները կտևեն 3 օր:

 

Add new comment