Ալժիրի և Ֆրանսիայի բանակի ղեկավարները քննարկել են ռազմական համագործակցությունը

Ալժիրի և Ֆրանսիայի բանակի ղեկավարները քննարկել են ռազմական համագործակցությունը

Ալժիրի և Ֆրանսիայի բանակի ղեկավարները քննարկել են ռազմական համագործակցությունը

<<Anadolu Agency>>-ն տեղեկացնում է, որ Ալժիրի բանակի ղեկավար, գեներալ Սաիդ Չենգրիհան հունվարի 24-ին բանակցել է ֆրանսիացի գործընկեր Թիերի Բուրխարդի հետ՝ քննարկելով ռազմական և անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր։

Բանակի պետը հունվարի 23-ին ժամանել է Ֆրանսիա, որը 17 տարվա մեջ առաջին նմանօրինակ բարձրաստիճան զինվորական այցն էր եվրոպական երկիր:

Նախատեսվում է, որ Աբդելմաջիդը մայիսին կայցելի Ֆրանսիա: Թեբբունի կառավարման շրջանը նշանավորվել է ֆրանկո-ալժիրյան հարաբերությունների լարվածությամբ, որը մասամբ պայմանավորված է եղել 1830-1962 թվականների գաղութատիրական շրջանով և ներգաղթով: Նշենք, որ Մակրոնն անցած օգոստոսին այցելել էր Ալժիր՝ թուլացնելու վերջինիս հետ հարաբերություններում լարվածությունը։ Այցն ավարտվեց Ալժիրում ֆրանսիական գաղութային անցյալի, անվտանգության, պաշտպանության, արտաքին քաղաքականության և տնտեսական համագործակցության հետ կապված մի շարք համաձայնագրերի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։

Add new comment