Submitted by H.Andreasyan on
ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունները Վաշինգտոնում համաձայնեցնում են խաղաղության պայմանագրի տեքստը. Փաշինյան

ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունները Վաշինգտոնում համաձայնեցնում են խաղաղության պայմանագրի տեքստը. Փաշինյան

Ադրբեջանական սադրանքի վերաբերյալ պետք է ընդգծեմ, որ դրանով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելու նպատակ ունեն։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հունիսի 29-ի՝ Կառավարության նիստին:

«Այս օրերին Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակում է բանակցություններն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ»,- նշել է նա։

Վարչապետը նաև հայտարարել է, որ «մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»:

Add new comment