Submitted by A.Gevorgyan on
դֆռ

Ադրբեջանական բանակը կոշտ և համարժեք պատասխան կտա հայկական «անօրինական զորամիավորումների սադրանքներին»․ ադրբեջանցի ռազմական փորձագետ

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ռամիլ Մամեդլին հայտարարել է, որ իբրև, ըստ իրենց ունեցած տվյալների, Արցախում (խմբ․) հայկական ԶՈՒ ստորաբաժանումները նախապատրաստվում են նոր սադրանքների։

Նա նշել է, որ այդ դեպքում ադրբեջանական բանակի կողմից կձեռնարկվեն խիստ և համարժեք պատասխան միջոցներ, կոչնչացվեն ռազմական ենթակառուցվածքները։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Կարևոր է առանձնացնել հետևյալ դրույթները, որոնք հայտնել է Մամեդլին․

  1. Հայաստանը դեռևս 44-օրյա պատերազմից առաջ մշտապես սադրանքներ է իրականացրել շփման գծի երկայնքով՝ բանակցությունների նախաշեմին,
  2. Հայաստանի անօրինական զորամիավորումների կողմից «պաշտպանական գծի» ստեղծումն ու խրամատներ փորելը տպավորություն են ստեղծում, որ նրանք կրկին պատրաստվում են ռազմական գործողությունների։

Այս «դրույթները» պատրվակ են Ադրբեջանի համար՝ հող նախապատրաստելու ռազմական գործողությունների դիմելուց առաջ՝ մեղադրելով հայկական կողմին։

Մամեդլին նշել է, որ ռուս խաղաղապահների գործունեության որոշ կետեր գոհացուցիչ չեն, իսկ թե ինչ միջոցներ կձեռնարկվեն դրա հետ կապված, կախված կլինի ադրբեջանական պետության կոնկրետ դիրքորոշումից։

«Որոշակի միջոցներ կձեռնարկվեն ռուս խաղաղապահների նկատմամբ, որոնք չեն խնայում իրենց աջակցությունը հայկական զորամիավորումներին»,- նշել է նա։

#Դետքի_հետագծով

Ռուս խաղաղապահների գործունեության նկատմամբ Ադրբեջանի բացասական վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը չի ցանկանում այդ տարածքում տեսնել վերջիններիս։ Ադրբեջանը վերջերս շատ ավելի ակտիվորեն և ընդգծված դժգոհություններ է հայտնում ռուս խաղաղապահ զորակազմի գործունեության նկատմամբ․ հակառուսական տրամադրությունները բավական մեծ տեղ են զբաղեցնում ադրբեջանական քարոզչության դաշտում։

Add new comment