Submitted by A.Gevorgyan on
յւհ

Ադրբեջանի ԳՇ պետն այցելել է զորամասեր և հանձնարարել կասեցնել ցանկացած սադրանք

Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վելիևը և նախարարության այլ պաշտոնյաներ այցելել են ցամաքային զորքերի հրամանատարություն և Արցախի (խմբ․) տնտեսական շրջանում տեղակայված զորամասեր:

Գլխավոր շտաբի պետը պատշաճ կերպով զեկուցել է Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրների մասին և դրանց ճշգրիտ ու ժամանակին կատարման նպատակով համապատասխան հանձնարարականներ տվել ստորաբաժանումների մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու, սպառազինության և տեխնիկայի արդյունավետ կիրառման ուղղությամբ:

Այնուհետև Քարվաճառում, Բերձորում և Ակնայում (խմբ․) տեղակայված զորամասերում և մարտական մի քանի դիրքում գլխավոր շտաբի պետը հանդիպել է զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց ծառայողական-մարտական գործունեությամբ։ Նա հրամանատարության առջև դրել է համապատասխան խնդիրներ՝ կապված մարտական հերթապահության առավել որակյալ կազմակերպման, անձնակազմի զգոնության բարձրացման, ինչպես նաև ցանկացած սադրանքի վճռական կասեցման հետ:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ կայքին։

 

 

 

Add new comment